Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողը վերջ է տվել կյանքին
Իրավունք
17:04 29/07/2024
Տարածաշրջան

Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողը վերջ է տվել կյանքին

Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողն ինքնասպան է եղել։

«Հաղորդում է  ստացվել հրազենային զենքով զինծառայող Արշադ Մարիֆ օղլու Ղահրամանովի ինքնասպանության մասին»,-հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով այդ երկրի դատախազության տարածած հաղորդագրությունը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Placeholder