Վրացական ընդդիմությունը հայց է ներկայացրել ՍԴ՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի
Քաղաքական
12:19 29/07/2024

Վրացական ընդդիմությունը հայց է ներկայացրել ՍԴ՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները համատեղ հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ընդդեմ երկրում ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնում է Mtavari Arkhi հեռուստաալիքը։

Ինչպես հայց ներկայացնելուց առաջ Բաթումիում լրագրողներին ասել են պատգամավորները, իրենք բողոքում են ամբողջ օրենքի, այլ ոչ թե դրա առանձին դրույթների դեմ։

Ընդդիմությունը կարծում է, որ օրենքը հակասում է Վրաստանի Սահմանադրության այն կետին, ըստ որի պետական մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի երկիրը միանա Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին։ Խորհրդարանականները կարծում են, որ օրենքը խոչընդոտում է եվրաինտեգրմանը։

 

Placeholder
Վրացական ընդդիմությունը հայց է ներկայացրել ՍԴ՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի