Սերդար Քըլըչի ու Ռուբեն Ռուբինյանի մեքենաներն արդեն Մարգարայի անցակետում են
Քաղաքական
12:15 30/07/2024
Տարածաշրջան

Սերդար Քըլըչի ու Ռուբեն Ռուբինյանի մեքենաներն արդեն Մարգարայի անցակետում են

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչի ու Ռուբեն Ռուբինյանի մեքենաներն արդեն Մարգարայի անցակետում են։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռկ-ն։

«Սահմանապահներն «Ազատությանը» չեն թույլատրել  դարպասներից ներս մտնել, սակայն, նշել են, որ իրենց տեղեկություններով, հանդիպումը կմեկնարկի մոտավորապես ժամը 11-ին»,-գրում է աղբյուրը։

Ավելի վաղ թուրք հաղորդավարուհի Սենա Ալքանը X-ի իր միկրոբոլոգում գրել էր, որ Ռուբեն Ռուբինյանն ու  Սերդար Քըլըչն բանակցությունների 5-րդ փուլի առաջին հատվածը կսկսեն առավոտյան սահմանի հայկական կողմում, իսկ ցերեկը կշարունակեն թուրքական կողմում։

Ռուբեն Ռուբինյան- Սերդար Քըլըչ հանդիպումը նախատեսված էր հուլիսի 3-ին, ավելի ուշ թուրքական կողմը հետաձգեց այն։  Վերջին նագամ հատուկ ներկայացուցիչները հանդիպել են 2024-ի փետրվարի վերջին-մարտի սկզբին՝ Անթալիայում անցկացված դիվանագիտական ֆորումի շրջանակում։

 

Placeholder
Սերդար Քըլըչի ու Ռուբեն Ռուբինյանի մեքենաներն արդեն Մարգարայի անցակետում են