Հանդիպումն անցել է կառուցողական և փոխըմբռնման մթնոլորտում. Քըլըչ
Քաղաքական
17:06 30/07/2024
Հայաստան

Հանդիպումն անցել է կառուցողական և փոխըմբռնման մթնոլորտում. Քըլըչ

Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպման ավարտից հետո թուրք դիվանագետը մեկնաբանել է արդյունքները։

«Անցկացրել ենք հանդիպումների հինգերորդ փուլը Թուրքիայի և Հայաստանի սահմանային գոտում՝ առավոտյան հայկական կողմում, իսկ կեսօրին՝ թուրքական։ Մենք կառուցողական փոխըմբռնման մթնոլորտում քննարկել ենք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները և հետագա առաջընթացի հնարավորությունները»,-X-ի իր միկրոբոլոգում գրել է թուրք դիվանագետն ու կարճ տեսանյութ հրապարակել հանդիպումից։

 

Placeholder