Իսրայելական բանակը հարվածել է Բեյրութին
Քաղաքական
21:48 30/07/2024
Աշխարհ

Իսրայելական բանակը հարվածել է Բեյրութին

Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածել է Բեյրութին: Նրա թիրախը շիական «Հեզբոլլահ» շարժման զինված ուժերի հրամանատարներից մեկն էր, ով, ըստ Իսրայելի, պատասխանատու էր Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդալ Շամս գյուղի հրետակոծության համար, որտեղ սպանվել էր 12 իսրայելցի երեխա։

«Իսրայելի պաշտպանության ուժերը Բեյրութում թիրախային հարված են հասցրել Մաջդալ Շամսում երեխաների սպանության և իսրայելցի շատ խաղաղ բնակիչների սպանության համար պատասխանատու հրամանատարի դեմ», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
 

Placeholder