79 ՏՏ ընկերություն ՀՀ պետբյուջե այս կիսամյակում վճարել է 123 մլն դրամով պակաս հարկ. Հայկազ Ֆանյան
Տնտեսություն
12:49 30/07/2024
Հայաստան

79 ՏՏ ընկերություն ՀՀ պետբյուջե այս կիսամյակում վճարել է 123 մլն դրամով պակաս հարկ. Հայկազ Ֆանյան

«Մոդեքս» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը գրում է.

«Այս անգամ բավականին մտահոգիչ նորություն ունենք: TOP 20 ՏՏ հարկատուներից 8-ի մոտ հարկերը նվազել են՝ այն էլ հիմնականում եկամտային հարկի գծով, ինչը ենթադրաբար պայմանավորված է ռուսաստանցի ՏՏ մասնագետների արտահոսքով...

ՏՏ խոշոր հարկատուները, հունվար-հունիս 2023/24

2024 թվականի հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 79 ՏՏ ընկերություններ, որոնք պետբյուջեի համար ապահովել են 45․9 մլրդ դրամի եկամուտ` 123 մլն դրամով ավելի քիչ, քան 2023թ-ի նույն ժամանակահատվածում,

1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2024թ-ի առաջին կիսամյակում ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 4․4%-ը` նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի 4.8%-ի փոխարեն,

79 ՏՏ ընկերությունները միասին վճարել են 9․2 մլրդ դրամի շահութահարկ, որի գծով առաջատար Synopsys Armenia ընկերությունը ապահովել է վճարված շահութահարկի 12%-ը (1․1 մլրդ դրամ),

ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից ութի դեպքում վճարած հարկերը նվազել են․ անկումը խոշոր է հատկապես Veeam Armenia, VMware, DataArt և EPAM ընկերությունների դեպքում, ընդ որում՝ պայմանավորված գերազանցապես եկամտային հարկի նվազմամբ։

Յուրաքանչյուր ընկերության գծով հարկերը հաշվարկվել են որպես պետբյուջե ընկերությունից վճարված ընդհանուր գումարների և ԱԱՀ, ակցիզային հարկի մասով միասնական հաշիվ վերադարձված գումարների տարբերություն»։
 

Placeholder