Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սաֆրաստյան. Այս հանդիպումը լուրջ առաջընթաց չի ապահովի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում
«Չեմ ակնկալում, որ կարևոր որոշումներ կընդունվեն՝ հայ-թուրքական հաաբերությունների կարգավորման առումով»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական սահմանին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին հարցին։
Նրա խոսքով, այս հանդիպումը լուրջ առաջընթաց չի ապահովի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։
«Թուրքիան ամենաբարձր մակարդակով՝ Թրդողանի մակարդակով հայտարարել է, որ ոչ մի առաջընթաց չի լինի, մինչր չստտորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը։ Կարծում եմ, դա Թուրքիայի քաղաքական վերնախավի կողմից ընդունված որոշում է, այնպես որ Թուրքիան չի փոխի այն որոշումը, որն արդեն ընդունվել է»,-ասաց թուրքագետը։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։