Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոսկվայի բորսայի մարքեթինգի գծով տնօրեն Գեորգի Չիբիսովը մահացել է Մոսկվա գետի երկայնքով զբոսնելիս զբոսանավից ընկնելու հետևանքով։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։
Ըստ ալիքի ունեցած տեղեկության, 44-ամյա թոփ-մենեջերն անհետացել է հուլիսի 27-ի երեկոյան։ Տղամարդու հարազատները պատմել են, որ նա նավով զբոսնելու է գնացել, որից հետո հաղորդագրություն է գրել կնոջն ու անհետացել կապից։ Նախկինում Չիբիսովի հետ նման իրավիճակներ չէին լինում։
Ոստիկանությունը զրուցել է Չիբիսովի հետ նավի վրա գտնվող ծանոթների հետ։ Նրանց խոսքով՝ ինչ-որ պահի տղամարդը դուրս է եկել տախտակամած ու ընկել ջուրը։ Նրանք փորձել են ինքնուրույն գտնել Չիբիսովին, այնուհետև դիմել են փրկարարներին։
Չիբիսովի դին հայտնաբերվել է հուլիսի 28-ին գետում։ Հարուցվել է քրեական գործ՝ ջրային տրանսպորտի անվտանգության կանոնները խախտելու հոդվածով։