Google Chrome բրաուզերը կորցրել է 15 միլիոն օգտատերերի գաղտնաբառերը
Աշխարհում
11:59 30/07/2024
Աշխարհ

Google Chrome բրաուզերը կորցրել է 15 միլիոն օգտատերերի գաղտնաբառերը

Հուլիսին Google Chrome բրաուզերը մեծ խափանում է ունեցել, որի պատճառով միլիոնավոր Windows օգտատերեր չեն կարողացել մուտք գործել իրենց պահպանված գաղտնաբառերը: «Գազետա.ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Forbes-ը։

Խնդրի պատճառով օգտատերերը չեն կարողացել գտնել իրենց հին գաղտնաբառերը և պահպանել նորերը։ Ենթադրվում է, որ խնդիրը կազդի Windows-ի Chrome 127 օգտատերերի մոտավորապես 2%-ի վրա, ինչը հավասար է մոտավորապես 15 միլիոն մարդու: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ Chrome-ն օգտագործում է ավելի քան 3 միլիարդ մարդ, այս ցուցանիշը կարող է ավելի բարձր լինել:


Google-ը ներողություն է խնդրել պատճառած անհարմարության համար և խորհուրդ է տվել, որ այս խնդրում հայտնված օգտատերերը կապվեն Google Workspace-ի աջակցման ծառայության հետ:

Placeholder
Google Chrome բրաուզերը կորցրել է 15 միլիոն օգտատերերի գաղտնաբառերը