Մեծ Բրիտանիայում կինն արթնացել է այն բանից հետո, երբ նրա մոտ գլխուղեղի մահ էին արձանագրել
Աշխարհում
12:10 31/07/2024
Հայաստան

Մեծ Բրիտանիայում կինն արթնացել է այն բանից հետո, երբ նրա մոտ գլխուղեղի մահ էին արձանագրել

Մեծ Բրիտանիայում կինը, ում գլխուղեղի մահը էին արձանագրել, կենսապահովման սարքից անջատելուց մի քանի ժամ առաջ արթնացել է։ Այդ մասին հայտնում է My London-ը։

«Ես իսկապես չեմ կարող դա բացատրել, ես կյանքումս երբեք այդքան շատ չեմ լացել, մենք այնքան ուրախ ենք, որ նա արթնացավ», -կոմայի մեջ գտնված 32-ամյա Էմմա Պրայսի հորը մեջբերում է լրագրողը։

Ինչպես նշում է հոդվածագիրը, բժիշկները մեկ շաբաթ առաջ հիվանդի գլխուղեղի մահ էին արձանագրել և ծրագրել էին նրան անջատել կենսապահովման սարքից: Լրագորղը ներկայացնում է, որ ողջ մնացած կինը կարող է հարազատների հետ շփվել գլխի շարժումներով, դեմքի սահմանափակ միմիկաներով։

Placeholder
Մեծ Բրիտանիայում կինն արթնացել է այն բանից հետո, երբ նրա մոտ գլխուղեղի մահ էին արձանագրել