Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հանիեն
Քաղաքական
09:31 31/07/2024
Տարածաշրջան

Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հանիեն

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն սպանվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող իր նստավայրի վրա հարձակման հետևանքով։ Այդ մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությունը։

«Պաղեստինյան ՀԱՄԱՍ դիմադրության շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն նահատակվել է Թեհրանում»,-ասվում է հայտարարության մեջ։

Լրատվական գործակալության տվյալներով՝ հարձակման ժամանակ զոհվել է նաեւ Հանիյեի թիկնապահներից մեկը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

ՀԱՄԱՍ-ը պաշտոնական հայտարարությամբ ընդունել է Քաղբյուրոյի ղեկավարի մահը՝ միջադեպի համար մեղադրելով Իսրայելին։ Շարժումը հայտարարել է, որ հարձակումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Հանիեն մասնակցել է Իրանի նոր նախագահ Մասուդ Պեզեշկիանի երդմնակալության արարողությանը:

«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) ներկայացուցիչները Հանիյեի սպանությունից հետո հրաժարվել են մեկնաբանություն տալ CNN-ին ՝ ասելով, որ իրենք «չեն արձագանքում օտարերկրյա լրատվամիջոցների հաղորդագրություններին»։ Սպիտակ տունը հեռուստաալիքին հայտնել է, որ իրենք տեղյակ են տեղի ունեցածի մասին և հրաժարվել են հարցազրույցից:

Placeholder
Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հանիեն