Իրանի նախագահն ասել է, որ կստիպի Իսրայելին զղջալ Հանիեի սպանության համար
Քաղաքական
11:54 31/07/2024
Տարածաշրջան

Իրանի նախագահն ասել է, որ կստիպի Իսրայելին զղջալ Հանիեի սպանության համար

Թեհրանում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահից հետո Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը հայտարարել է, որ երկիրը կպաշտպանի իր ինքնիշխանությունը և կստիպի «ահաբեկչական օկուպանտներին» զղջալ իրենց արարքների համար։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունն ու արժանապատվությունը և կստիպի ահաբեկիչ օկուպանտներին զղջալ իրենց վախկոտ արարքների համար»,- Փեզեշկիանի խոսքերը մեջբերում է «Թասնիմ» գործակալությունը։
 

Placeholder
Իրանի նախագահն ասել է, որ կստիպի Իսրայելին զղջալ Հանիեի սպանության համար