Մեկ տույան գնել են 214 հազար դրամով. Նոր մանրամասներ չորացած պուրակի ծախսերից
Իրավունք
15:28 31/07/2024
Հայաստան

Մեկ տույան գնել են 214 հազար դրամով. Նոր մանրամասներ չորացած պուրակի ծախսերից

Երևանի կենտրոնում հիմնած պուրակի տույաների չորանալու մասին Panorama.am-ն ավելի վաղ հայտնել էր։

Factor.am-ը պարզել է, որ պուրակի  համար քաղաքապետարանը ծախսել է 900 հազար դոլար, մեկ տույան ձեռք է բերվել շուկայականից գրեթե տասն անգամ թանկ՝ 214 հազար դրամով։

«Դա այն դեպքում, երբ շուկայում երկու մետրանոց տույան կարելի է  ձեռք բերել 25 հազար դրամով։ Ավելին, տեղում արձանագրել ենք, որ տնկված ծառերի բարձրությունն անգամ երկու մետրի չի հասնում։ Ըստ պայմանագրի, տույաների ընդհանուր արժեքը կազմել է 8 մլն 572 հազար դրամ »,-նշում է աղբյուրը։

Placeholder
Մեկ տույան գնել են 214 հազար դրամով. Նոր մանրամասներ չորացած պուրակի ծախսերից