Ստավրոպոլում բնակվող հայ ընտանիքում ծնվել է 11-րդ երեխան
Աշխարհում
18:11 01/08/2024
Աշխարհ

Ստավրոպոլում բնակվող հայ ընտանիքում ծնվել է 11-րդ երեխան

Ռուսաստանի  Ստավրոպոլի երկրամասի Նեզլոբնայա գյուղում բնակվող Գուրգեն Կոստյանի և Զինա Ոսկանյանի բազմազավակ ընտանիքում այս ամիս ծնվել է տասնմեկերորդ երեխան։

Ամուր  ընտանիքի մասին պատմում է Գեորգիևսկի քաղաքային շրջանի վարչակազմի կայքը։

Տղային կոչել են հոր անունով՝ Գուրգեն։ Փոքրիկն արդեն ունի 6 եղբայր և 4 քույր։ Ավագ եղբայրը 20 տարեկան է։ Ընտանիքի գլխավորը՝ հայր Գուրգենն ասել է՝  կատարել է պապի պատվերը և այժմ յոթ որդի ունի։

Այս տարվա սեպտեմբերին կլրանա Գուրգենի ու Զին այի ամուսնության 21-րդ տարին։

 

Placeholder