Այսուհետ սպանդանոցային տնտեսությունները մեկ կիլոգրամ մսի իրացման համար կվճարեն 100 դրամ հարկ
Տնտեսություն
11:29 01/08/2024
Հայաստան

Այսուհետ սպանդանոցային տնտեսությունները մեկ կիլոգրամ մսի իրացման համար կվճարեն 100 դրամ հարկ

«Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողների աջակցության ծրագրի ընդունումը կնպաստի սպանդանոցային սպանդի խթանմանը, սպանդանոցները որպես լոգիստիկ  կենտրոններ կայացմանը»,- կառավարության նիստում, որը նախագահում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, հայտնեց Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյանը։

Նախարարի խոսքով, ծրագրի նպատական է նաև շրջանառության և ավելացված հարկ վճարողների համար համվասրա մրցակցային պայմանների հաստատել և ազգաբնակչությանը որակյալ և անվտանգ մսեղիքի ապահովման գործընթացի բարելավումը։

«Նախագծով առաջարկում ենք, մինչև 2027 թվականի դեկտեմեբրի 30-ը ԱԱՀ վճարող համարվող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդանոցային մորթ իրականացնող տնտեսվարողներին նախագծով սահմանված ընթացակարգի համաձայն տրամադրել հաշվետու ժամանակաշրջանում սպանդանոցային գործունեության իրականացման արդյունքում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների նկատմամբ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման ԱԱՀ-ի հաշվանցվող պակասեցվող գումարների դրական տարբերության 75 %-ի չափով աջակցություն»,- բացատրեց Պապոյանը։

Նախարարը հավելեց, որ փոխհատուցման համար 2025 թվականին բյուջեից կպահանջվի 200 մլն դրամ, իսկ 2026 և 2027 թվականներին՝ 450-ական մլն դոլար՚

Տիգրան Խաչատրյանն էլ պարզաբանեց, որ նոր փոփոխություններով սպանդանոցային տնտեսություններն այսուհետ  մեկ կիլոգրամ մսի համար կվճարեն 100 դրամ հարկ։
 

Placeholder