Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսուհետ սպանդանոցային տնտեսությունները մեկ կիլոգրամ մսի իրացման համար կվճարեն 100 դրամ հարկ
«Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողների աջակցության ծրագրի ընդունումը կնպաստի սպանդանոցային սպանդի խթանմանը, սպանդանոցները որպես լոգիստիկ կենտրոններ կայացմանը»,- կառավարության նիստում, որը նախագահում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, հայտնեց Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյանը։
Նախարարի խոսքով, ծրագրի նպատական է նաև շրջանառության և ավելացված հարկ վճարողների համար համվասրա մրցակցային պայմանների հաստատել և ազգաբնակչությանը որակյալ և անվտանգ մսեղիքի ապահովման գործընթացի բարելավումը։
«Նախագծով առաջարկում ենք, մինչև 2027 թվականի դեկտեմեբրի 30-ը ԱԱՀ վճարող համարվող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդանոցային մորթ իրականացնող տնտեսվարողներին նախագծով սահմանված ընթացակարգի համաձայն տրամադրել հաշվետու ժամանակաշրջանում սպանդանոցային գործունեության իրականացման արդյունքում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների նկատմամբ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման ԱԱՀ-ի հաշվանցվող պակասեցվող գումարների դրական տարբերության 75 %-ի չափով աջակցություն»,- բացատրեց Պապոյանը։
Նախարարը հավելեց, որ փոխհատուցման համար 2025 թվականին բյուջեից կպահանջվի 200 մլն դրամ, իսկ 2026 և 2027 թվականներին՝ 450-ական մլն դոլար՚
Տիգրան Խաչատրյանն էլ պարզաբանեց, որ նոր փոփոխություններով սպանդանոցային տնտեսություններն այսուհետ մեկ կիլոգրամ մսի համար կվճարեն 100 դրամ հարկ։