Մոսկվայի բնակչին արգելել են տանը 30 կատու պահել
Իրավունք
10:44 02/08/2024
Տարածաշրջան

Մոսկվայի բնակչին արգելել են տանը 30 կատու պահել

Հարևանների բողոքից հետո Մոսկվայի բնակչին դատարանն արգելել է բնակարանում 30 կատու պահել։ «Ռիա Նովոստի» գործակալությունից հայտնում են, դատարանը որոշում է կայացրել է օգոստոսի 1-ին։

Դատարանը ամբաստանյալ Ռոմանենկոյին նաև պարտադրել է, որ բնակարանը բերվի պատշաճ սանիտարական վիճակի։

Դատարանում դատախազը, հիմնվելով շենքի այլ բնակիչների բողոքների վրա, նշել է, որ ամբաստանյալն իր բնակարանում պահում է մոտ 30 կատու, կենդանիների նկատմամբ ունի անպատասխանատու  վերաբերմունք, նրանց պահում է հակասանիտարական պայմաններում, ինչի պատճառով էլ հարևանների բնակարաններում, շենքի մուտքոըմ գարշահոտ է տարածվում։

Նա չի արձագանքում հարևանների՝ կենդանիներին խնամելու, կարգ ու կանոնը վերականգնելու խնդրանքներին։

Placeholder
Մոսկվայի բնակչին արգելել են տանը 30 կատու պահել