Պուտինը դիմավորել է փոխանակումից հետո ՌԴ վերադարձած ռուսներին
Քաղաքական
10:01 02/08/2024
Աշխարհ

Պուտինը դիմավորել է փոխանակումից հետո ՌԴ վերադարձած ռուսներին

Վնուկովո-2-ում գտնվող ինքնաթիռի թեքահարթակի մոտ գերիների փոխանակումից հետո վերադարձած ռուսներին դիմավորել է Վլադիմիր Պուտինը։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։

«Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել բոլորին հայրենիք վերադառնալու կապակցությամբ»,- ասել է նախագահը։

Երկրի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել զինվորական ծառայության մեջ ներգրավվածներին՝ երդման և պարտքի հանդեպ հավատարմության համար և հայտարարել նրանց պետական պարգևների առաջադրման մասին։

Հինգշաբթի ՌԴ ԱԴԾ-ն հայտնել էր, որ ութ անձ, ովքեր բանտարկված էին ՆԱՏՕ-ի մի շարք երկրներում Թուրքիայի Անկարայի օդանավակայանում տեղի ունեցած փոխանակման արդյունքում վերադարձվել են իրենց հայրենիք։
 

Placeholder
Պուտինը դիմավորել է փոխանակումից հետո ՌԴ վերադարձած ռուսներին