Թուրքիայում Instagram մուտքն արգելափակվել է
Տարածաշրջան
09:41 02/08/2024
Տարածաշրջան

Թուրքիայում Instagram մուտքն արգելափակվել է

Ուրբաթ օրը Թուրքիայում արգելափակվել է Instagram սոցիալական ցանցի մուտքը, և կարգավորող մարմինը չի պատճառաբանել որոշումը։ Այդ մասին հայտնել է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։

Սոցիալական ցանցը ուրբաթ առավոտից անհասանելի է ոչ բջջային սարքերից, ոչ էլ համակարգիչներից։

«Օգոստոսի 2-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի խորհրդի որոշմամբ արգելափակվել է մուտքը Instagram.com»,- ասել է կարգավորիչը։

Արգելափակման պատճառներն ու տևողությունը չեն նշվում։

Placeholder
Թուրքիայում Instagram մուտքն արգելափակվել է