Լաս Վեգասում կրակել են Արմեն Ջիգարխանյանի որդուն
Իրավունք
16:20 02/08/2024
Աշխարհ

Լաս Վեգասում կրակել են Արմեն Ջիգարխանյանի որդուն

ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքի  կենտրոնում կրակել են հայազգի դերասան Արմեն Ջիգարխանյանի որդու վրա, փամփուշտներից մեկը  չի դիպել նրան, մյուսը դիպել է գլխին։ Հայտնում է Mash ալիքը։

58-ամյա Ստեփան Ջիգարխանյանը պատմել է, որ ինքը տուն էր վերադառնում և իբր պատահաբար հայտնվել է տեղի ավազակախմբերի միջև տեղի ունեցող վեճում։ Ավազակախմբի անդամներից մեկը կրակել է նրան հենց մեքենայի ընթացքից։  Առաջին գնդակը սուլելով անցել է, հաջորդը կպել է գլխին։

Տղամարդն անմիջապես դիմել է բժիշկներին,  նմա պետք է բուժման ու վերականգնման փուլ անցնի։

The Voice Mag-ը մանրամասնում է, որ Ստեփանը, որին Արմեն Ջիգարխանյանիը որդեգրել էր,  երկար տարիներ բնակվում է Ամերիկայում։ Նա ծնվել է 1966 թվականի հունվարի 17-ին Նովոսիբիրսկում։

Նրա մայրը դերասանուհի Տատյանա Վլասովան է, հայրը՝ տաղանդավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը։ Ստեփանի ծնողները ծառայողական սիրավեպ են ունեցել։ Նրա կենսաբանական հայրն ամուսնացած է եղել ու չի ամուսնալուծվել։

1967 թ. Տատյանան ամուսնացել է Արմեն Ջիգարխանյանի հետ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստը որդեգրել է Ստեփանին, ճանաչել հայրություն ու տվել նրան իր ազգանունը։ Դերասանի որդին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը, բայց լրագրող աշխատել չի ցանկացել։

Placeholder
Լաս Վեգասում կրակել են Արմեն Ջիգարխանյանի որդուն