Կատաղած ցուլից հովվին փրկել են ոստիկանները
Աշխարհում
15:30 02/08/2024
Տարածաշրջան

Կատաղած ցուլից հովվին փրկել են ոստիկանները

Նիժնի Նովգորոդի մարզում ոստիկանները փրկել են հովիվի կյանքը, ում վրա հարձակվել էր կատաղած ցուլը։

«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Վետլուգա գետի ափին՝ փոքրիկ գյուղում հովիվի վրա ցուլ է հարձակվել։ Ականատեսից ստացած ահազանգից հինգ րոպե հետո ոստիկանության աշխատակիցները դեպքի վայր են ժամանել։

«Երբ մոտեցանք գետին, տեսանք, որ կատաղած ցուլը փորձում էր տրորել հովիվին, որը բռնել էր նրա քթանցքներից՝ քաշելով կենդանու գլուխը։ Մեր գործողություններից հետո  ս ցուլը սկսեց իրեն ավելի ագրեսիվ պահել, գնահատելով իրավիճակը՝ ես օդ երեք կրակոց արձակեցի, բայց ցուլը ոչ մի կերպ չարձագանքեց, որից հետո որոշեցի կրակել կենդանու վրա»,-պատմել է ոստիկանության լեյտենանտը։

Հովիվին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, նրա մարմնին առկա են բազմաթիվ քերծվածքներ և կապտուկներ։

Placeholder