Տուարեգները հայտնել են Մալիում մարտերի ժամանակ Վագների զոհված զինվորների թվի մասին
Քաղաքական
23:49 02/08/2024
Աշխարհ

Տուարեգները հայտնել են Մալիում մարտերի ժամանակ Վագների զոհված զինվորների թվի մասին

Մալիի հյուսիսում տուարեգ ապստամբների հետ մարտերի հետևանքով զոհվել են Վագներ մասնավոր ռազմական ստորաբաժանման 84 և երկրի կառավարական ուժերի 47 զինվորներ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ապստամբ խմբավորման ներկայացուցիչներին ։

«Եռօրյա մարտերի ընթացքում սպանվել են ռուսական «Վագներ» ռազմական խմբավորման 84 վարձկաններ և 47 մալիացի զինվորներ»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, գրում է գործակալությունը՝ վկայակոչելով ապստամբների տվյալները։

Նշվում է, որ Մալիի զինված ուժերը որևէ մեկնաբանություն չեն տվել։

Հուլիսի 28-ին Մալիի հյուսիսում ռազմատենչ տուարեգ ցեղերի ապստամբները ջախջախել են կառավարական տասնյակ զինվորների, ինչպես նաև Վագներ ՊՄԿ-ի մարտիկներին, որոնք կռվում էին նրանց կողմից:

Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությունը հայտարարել է Մալիում Վագների մարտիկների սպանությանը իր մասնակցության մասին։ Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ տուարեգ ապստամբները Կիևից ստացել են «անհրաժեշտ տեղեկատվություն և՝ ոչ միայն» վագներականների դեմ գործողություն իրականացնելու համար։

Placeholder