16-րդ հարկից ընկնելուց հետո չորսամյա տղան ողջ է մնացել
Աշխարհում
15:10 02/08/2024
Աշխարհ

16-րդ հարկից ընկնելուց հետո չորսամյա տղան ողջ է մնացել

Ֆրանսիայում չորսամյա տղան ողջ է մնացել՝ ընկնելով 16-րդ հարկից։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, գրում է Oddity Central-ը։ Ըստ բժիշկների՝ երեխան թեթև վնասվածքներ է ստացել։

Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի կենտրոնում։ Էնցո անունով չորս տարեկան տղան եղել է իր սենյակում, երբ հայրը՝ Ջին լաց է լսել։ Տղամարդը վազել է որդու մոտ, սակայն չի կարողացել բացել դուռը, քանի որ նախադպրոցական տարիքի երեխան պատահաբար կողպել էր այն, ինչից երեխայի մոտ խուճապ է առաջացել։ Երբ ֆրանսիացին կոտրել է դուռը, լացը դադարել է, և նա տեսել է բաց պատուհան։

Դուրս վազելով պատշգամբ՝ Ջին տեսել է Էնզոյին, որը պառկած էր դեղատան խոտածածկ տանիքին։ Տղամարդը, վախենալով վատագույնից, վազել է երեխայի մոտ և տեսել, որ նա շարժվում է, և միայն ոտքի մի փոքրիկ քերծվածք է վկայում, որ նա ընկել է։

«Երեխայի գիտակցությունը տեղն էր, միայն ոտքի վրա մի փոքր քերծվածք ուներ»,- հիշում է տղամարդը։

Տղային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա անցկացրել է յոթ օր։ Բժիշկները նրա ներքին օրգաններին վնաս չեն հայտնաբերել։

«Ես հավատացյալ չէի, բայց հիմա ես հավատացյալ եմ», - ավելացրեց Էնցոյի մայրը:
 

Placeholder