Ադրբեջանի վերահսկողության ներքո անցնելուց հետո Ղարաբաղն աշխարհի ամենաանազատ տարածքն է. Հիշեցում պետդեպում
Քաղաքական
11:06 02/08/2024
ԼՂՀ

Ադրբեջանի վերահսկողության ներքո անցնելուց հետո Ղարաբաղն աշխարհի ամենաանազատ տարածքն է. Հիշեցում պետդեպում

«Հարավային Կովկասի իրավիճակի առումով. պետքարտուղարը և գերատեսչությունը շարունակում են խորապես ներգրավված լինել այդ գործընթացում»,-ի պատախան Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերներինի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին հարցին՝ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վենդետ Պատելը։

Նա միաժամանակ նշել է, որ այս առումով նոր ասելիք չունի։

Լրագրողն ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչին հիշեցրել էր, որ արդեն չորս տարի է Բաքվի բանտերում հայ ռազմագերիներ կան, անցյած տարի սեպտեմբերին Ադրբեջանի՝ Արցախի վրա հարձակումից հետո Բաքվի բանտերում են նաև Լեռնային Ղարաբաղի տեղացի պաշտոնյաները։ 

«Freedom House-ի տվյալներով, Ադրբեջանի վերահսկողության ներքո անցնելուց հետո Ղարաբաղն աշխարհի ամենաանազատ տարածքն է, այնտեղ իրավիճակն ավելի վատ է, քան Հյուսիսային Կորեայում, Վենեսուելայում, Սիրիայում, Աֆղանստանում, որոնց մասին հիշատակել եք»,-ասել է լրագրողն ու հետաքրքրվել, արդյոք ԱՄՆ-ն հետևո՞ւմ է Լետնային Ղարաբաղում ազատության ու քաղհասարակության կոլապսին։

Նա նաև հարցրել է, ԱՄՆ վարչակազմը կարո՞ղ է որևէ բան անել օգնելու  Ադրբեջանի բանտերում պահվող հայ  կալանավորներին ազատելու կամ այլ կերպ աջակցելու համար։

«Տեսեք, երբ խոսում ենք կալանավորների մասին, մենք հստակ և հետևողական ենք եղել, ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորներին վերաբերվի մարդկայնորեն, արժանապատվորեն և միջազգային իրավունքին համապատասխան, պետք է հարգի կալանավորների մարդու իրավունքները, և դա այդպես է նաև այս դեպքում»,-նշել է Պատելը։
 

Placeholder
Ադրբեջանի վերահսկողության ներքո անցնելուց հետո Ղարաբաղն աշխարհի ամենաանազատ տարածքն է. Հիշեցում պետդեպում