Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տիգրան Աբրահամյան. Իսրայելի դաշնակիցները ևս պատասխանատվություն են կրում իրադրության ծայրահեղ սցենարով զարգանալու համար
«Իսրայելին լուռ կամ ուղիղ աջակցությամբ խրախուսել են Իրանի ինքնիշխան տարածքում հարվածներ հասցնելը, հիմա էլ թե` աջակցում ենք Իսրայելի պաշտպանության ապահովմանը»,-անդրադառնալով տարածաշրջանի զարֆացումներին՝ գրումէ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա գրում է.
«Երբ Իսրայելը այս կամ այն երկրում գործողություն է իրականացնում` չեն ասում, թե այս կամ այն քայլն ինչ ծանր հետևանքների կարող է բերել, առավել ևս` դա կանխող որևէ ջանք չեն գործադրում, իսկ վերջում հերոսաբար պայքարում են կոնֆլիկտը չընդլայնելու դեմ:
Այն, ինչ Իսրայելն արեց Իրանի սրտում` ՀԱՄԱՍ-ի ղեկավարին շարքից հանելու ուղղությամբ, կարող էր անել այլ տեղում, այլ առիթով, այլ երկրում, սակայն իրավիճակը պայթյունավտանգ դարձնելու համար գնաց ամենավտանգավոր ճանապարհով:
Իսրայելի դաշնակիցները ևս պատասխանատվություն են կրում իրադրության ծայրահեղ սցենարով զարգանալու համար»։