Որոնք են Հայաստանի փոշոտ քաղաքները
Հասարակություն
18:43 03/08/2024
Հայաստան

Որոնք են Հայաստանի փոշոտ քաղաքները

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան և Արարատ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ն ընկած հատվածում։

Վանաձոր քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ հուլիսի 20-ին և 22-26-ը։

Հրազդան քաղաքում  օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ հուլիսի 23-ին։

Ալավերդի քաղաքում  օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ հուլիսի 24-26-ը։

Գյումրի և Արարատ քաղաքներում օդում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Placeholder