Նիժնի Տագիլում շենքի փլուզման հետևանքով զոհերից 5-ը երեխաներ են
Աշխարհում
11:02 03/08/2024
Հայաստան

Նիժնի Տագիլում շենքի փլուզման հետևանքով զոհերից 5-ը երեխաներ են

Նիժնի Տագիլ քաղաքում հինգ հարկանի շենքի մասամբ փլուզման հետևանքով զոհվածների թվում հինգ երեխաներ կան։ Այս մասին գրում է  «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով օպերատիվ ծառայությունների հրապարակած տվյալները։

Հիշեցն ենք, որ շենքի փլուզման հետևանքով ընդհանուր առմամբ մահացել է 10 մարդ։

«Այո, տասը մահացածներից հինգը երեխաներ են»,- հաստատել են ծառայությունից։

Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի օրը Նիժնի Տագիլի Սիբիրսկայա 81 հասցեում գազաֆիկացված հինգ հարկանի շենքի երկու մուտքերը փլուզվել են գազի պայթյունի պատճառով։

Քաղաքի այդ թաղամասում արտակարգ դրություն է մտցվել։ Հարուցված է քրեական գործ։

Placeholder