Տիգրան Աբրահամյան. Իսրայելի դաշնակիցները ևս պատասխանատվություն են կրում իրադրության ծայրահեղ սցենարով զարգանալու համար
Քաղաքական
12:35 03/08/2024
Հայաստան

Տիգրան Աբրահամյան. Իսրայելի դաշնակիցները ևս պատասխանատվություն են կրում իրադրության ծայրահեղ սցենարով զարգանալու համար

«Իսրայելին լուռ կամ ուղիղ աջակցությամբ խրախուսել են Իրանի ինքնիշխան տարածքում հարվածներ հասցնելը, հիմա էլ թե` աջակցում ենք Իսրայելի պաշտպանության ապահովմանը»,-անդրադառնալով տարածաշրջանի զարֆացումներին՝ գրումէ  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա գրում է.

«Երբ Իսրայելը այս կամ այն երկրում գործողություն է իրականացնում` չեն ասում, թե այս կամ այն քայլն ինչ ծանր հետևանքների կարող է բերել, առավել ևս` դա կանխող որևէ ջանք չեն գործադրում, իսկ վերջում հերոսաբար պայքարում են կոնֆլիկտը չընդլայնելու դեմ:

Այն, ինչ Իսրայելն արեց Իրանի սրտում` ՀԱՄԱՍ-ի ղեկավարին շարքից հանելու ուղղությամբ, կարող էր անել այլ տեղում, այլ առիթով, այլ երկրում, սակայն իրավիճակը պայթյունավտանգ դարձնելու համար գնաց ամենավտանգավոր ճանապարհով:

Իսրայելի դաշնակիցները ևս պատասխանատվություն են կրում իրադրության ծայրահեղ սցենարով զարգանալու համար»։

Placeholder