Երևանում այսօր ցերեկը ջերմաստիճանը կհասնի +34-ի
Հասարակություն
09:20 03/08/2024
Հայաստան

Երևանում այսօր ցերեկը ջերմաստիճանը կհասնի +34-ի

Երևանում оգոստոսի 4-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին,  6-ին և 7-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-18մ/վ արագությամբ։

Մարզերում օգոստոսի 4-7-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 

Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +32-+34 աստիճան տաքություն։ Արմավիրում, Արարտում, Վայոց Ձորում կգրանցվի մինչև +35-+37 աստիճան տաքություն, հաջորդ օրերին ջերմաստիճանը կհասնի +38 աստիճան։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-5-ը աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով։ 

Placeholder
Երևանում այսօր ցերեկը ջերմաստիճանը կհասնի +34-ի