Արթուր Դավթյանին գերազանցած ֆիլիպինցուն խոստացել են մինչև կյանքի վերջ ապահովել հավի պաշարով և բնակարան
Աշխարհում
15:59 05/08/2024
Աշխարհ

Արթուր Դավթյանին գերազանցած ֆիլիպինցուն խոստացել են մինչև կյանքի վերջ ապահովել հավի պաշարով և բնակարան

Ֆիլիպինցի գործարարները մարմնամարզիկ Կառլոս Յուլոյին նվերներ են խոստացել 2024 թվականի оլիմպիական խաղերի ոսկե մեդալ նվաճելու համար։ Այդ մասին գրում է «ՄԻՐ- 24»-ը։

Մարզիկը ձեռներեցներից կստանա երկու սենյականոց բնակարան և նրան մինչև կյանքի վերջ կտրամադրվի եփած պանրով  մակարոնեղեն  և հավի պաշար։ Նա նաև կստանա լուսարձակների անվճար հավաքածու, անվճար ֆոտոսեսիայի հնարավորություն և հեռախոսի պատյանների անսպառ մատակարարում:

Ըստ The Guardian-ի, բժիշկը խոստացել է մարզիկի 45 տարին լրանալուց հետո անվճար խորհրդատվություններ և պրոցեդուրաներ կատարել։ Բացի այդ, Յուլոն կարող է 10 միլիոն ֆունտ ստեռլինգի գործարք կնքել՝ կոսմետիկ կլինիկայի ապրանքանիշի դեսպան դառնալու համար։

Կառլոս Յուլոն Փարիզի Օլիմպիական խաղերում առաջին տեղն է գրավել հատակի վարժությունում և հենացատկում: Նա դարձել է օլիմպիական խաղերի Ֆիլիպիններից առաջին տղամարդ չեմպիոնը։

Հայաստանը ներկայացնող Արթուր Դավթյանը Փարիզում կայացած Օլիմպիական խաղերի գեղարվեստական մարմնամարզության մրցաձևի, հենացատկում արծաթե մեդալ է նվաճել։ Նրա արդյունքը 14,966 միավոր էր։ 31-ամյա Դավթյանը Հայաստանին առաջին մեդալը բերեց 2024 թվականի Օլիմպիական խաղերում։

 

Placeholder
Արթուր Դավթյանին գերազանցած ֆիլիպինցուն խոստացել են մինչև կյանքի վերջ ապահովել հավի պաշարով և բնակարան