Լևոն Վարդանյանն ու Վլադիլսավ Կուլաչը հեռացել են «Փյունիկից»
Սպորտ
15:39 05/08/2024
Հայաստան

Լևոն Վարդանյանն ու Վլադիլսավ Կուլաչը հեռացել են «Փյունիկից»

Լևոն Վարդանյանն ու Վլադիլսավ Կուլաչը հեռացել են «Փյունիկ»  ֆուտբոլային ակումբից։ Այս մասին հայտնում են ակումբից ու մանրամասնում.

«Փյունիկի» և ուկրաինացի հարձակվող Վլասիլավ Կուլաչի պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզվել է` ֆուտբոլիստի մոտ առաջացած անձնական խնդիրների պատճառով։

Ինչ վերաբերում է Լևոն Վարդանյանին, ապա «Փյունիկը» ու 20-ամյա հարձակվողը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը:

Լևոն Վարդանյանը անցած մրցաշրջանի առաջին հատվածում խաղացել է «Փյունիկում»: 20-ամյա հարձակվողին Եղիշե Մելիքյանը բացի Հայաստանի Պրեմիեր լիգայից, խաղաժամանակ էր տրամադրել նաև Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում, որտեղ Վարդանյանը խաղադաշտ էր դուրս եկել «Նարվա Տրանսի» (0:3) և «Բուդյո-Գլիմտի» (0:3) հետ խաղերում:

Լևոնը 2023/24 մրցաշրջանում ԲԿՄԱ-ի կազմում մասնակցել է 5 հանդիպման, սակայն վնասվածքի պատճառով բաց է թողել առաջնության վերջնամասը:

Վարդանյանը 2021/22 մրցաշրջանում «Փյունիկի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն:

Placeholder
Լևոն Վարդանյանն ու Վլադիլսավ Կուլաչը հեռացել են «Փյունիկից»