Այսօր ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ
Օրվա թեմա
08:04 05/08/2024
Հայաստան

Այսօր ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

Երևանում օգոստոսի   5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում երեկոյան ժամերին՝ 14-18մ/վ արագությամբ։

Մարզերում օգոստոսի 5-9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։  Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:

Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 5-ին աստիճանաբար կբարձրանա  ևս 2-4 աստիճանով։

Placeholder
Այսօր ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ