Բանգլադեշում անկարգությունների ժամանակ զոհվել է առնվազն 300 մարդ
Իրավունք
11:07 05/08/2024
Աշխարհ

Բանգլադեշում անկարգությունների ժամանակ զոհվել է առնվազն 300 մարդ

Բանգլադեշում անկարգությունների ալիքի հետևանքով զոհվել է առնվազն 300 մարդ, այդ թվում՝ 94-ը՝ կիրակի օրը։ Լուրը հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը, բժիշկներին և իշխանություններին։

Տեղական Daily Star թերթն ավելի վաղ հայտնել էր, որ կիրակի օրը Բանգլադեշում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 93-ի, այդ թվում՝ 14 ոստիկանի:

«Բանգլադեշում բախումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է առնվազն 300-ի այն բանից հետո, երբ կիրակի՝ վերջին շաբաթների հակակառավարական ցույցերի ամենամահաբեր օրը 94 մարդ սպանվեց», -նշում է գործակալությունը:

Բողոքի ցույցերը Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում և ամբողջ երկրում սկսվել են ՝ կիրակի օրը «Ընդդեմ խտրականության» ուսանողական շարժման կողմից իշխանությունների հետ մի քանի օր տևած «չհամագործակցելու» հայտարարությունից հետո:
Բախումները հակակառավարական կողմնորոշում ունեցող ուսանողների, ոստիկանության և կառավարության կողմնակիցների միջև վերաճել են անկարգությունների:
 

Placeholder
Բանգլադեշում անկարգությունների ժամանակ զոհվել է առնվազն 300 մարդ