Էլինա Ավանեսյանն այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Սպորտ
18:23 05/08/2024
Հայաստան

Էլինա Ավանեսյանն այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո

Էլինա Ավանեսյանն արդեն ստացել է Հայաստանի քաղաքացիություն և հաջորդ մրցաշարից հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո։ Այս մասին հայտնում է «Արմսպորտ»-ը։

Նա Հայաստանը կներկայացնի US Open Մեծ սաղավարտի հաջորդ մրցաշարում։ ԱՄՆ բաց առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 26-ին։

21-ամյա թենիսիստը WTA-ի դասակարգման աղյուսակում այժմ զբաղեցնում է 58-րդ տեղը։

Placeholder