Արթուր Դավթյանը նվաճեց օլիմպիական փոխչեմպիոնի կոչումը
Սպորտ
19:56 04/08/2024
Հայաստան

Արթուր Դավթյանը նվաճեց օլիմպիական փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանի մանրամարզության ֆեդերացիայից հայտնում են, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճեց օլիմպիական փոխչեմպիոնի կոչումը:

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում Արթուր Դավթյանը երկու ցատկերի հանրագումարում վաստակեց 14.966 միավոր:

Placeholder
Արթուր Դավթյանը նվաճեց օլիմպիական փոխչեմպիոնի կոչումը