Փարիզ. Ինչպես են Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը պատրաստվում իրենց մրցելույթներին
Աշխարհում
16:41 05/08/2024
Հայաստան

Փարիզ. Ինչպես են Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը պատրաստվում իրենց մրցելույթներին

Հայաստանի օլիմպիական կոմտեն կարճ տեսանյութեր է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես են հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը պատրասվում իրենց մրցելույթներին։ Նրանք գորգ դուրս կգան վաղը ցերեկը։
 

Երեկ Փարիզի օլիմպիական ավան է հասել նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր մարզիկները մրցագորգ դուրս կգան օգոստոսի 6-ին և 7-ին.

Մալխաս Ամոյան (77կգ) - մեկնարկային 1/8 եզրափակիչ` օգոստոսի 6-ին , Երևանի ժամանակով 13:30
Արթուր Ալեքսանյան (97կգ) - մեկնարկային 1/8 եզրափակիչ` օգոստոսի 6-ին , Երևանի ժամանակով 13:30
Սլավիկ Գալստյան (67կգ)- մեկնարկային 1/8 եզրափակիչ` օգոստոսի 7-ին , Երևանի ժամանակով 13:30
 

Placeholder
Փարիզ. Ինչպես են Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը պատրաստվում իրենց մրցելույթներին