Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +37-ի
Հասարակություն
08:23 06/08/2024
Հայաստան

Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +37-ի

Երևանում оգոստոսի  8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օգոստոսի 6-ի և 7-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին 14-18մ/վ արագությամբ։

Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +35-+37 աստիճան տաքություն։

Մարզերում օգոստոսի  6-ին և 7-ին կեսօրից հետո, 8-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 9-ին և 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Placeholder
Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +37-ի