Վրաստանի նախագահը զարմացած է, որ ԱՄՆ-ը դադարեցրել է բանակին տրվող ֆինանսական օգնությունը
Քաղաքական
00:13 06/08/2024
Տարածաշրջան

Վրաստանի նախագահը զարմացած է, որ ԱՄՆ-ը դադարեցրել է բանակին տրվող ֆինանսական օգնությունը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ ի պատասխան իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործողությունների ամերիկյան կողմի խիստ արձագանքն սպասելի էր, սակայն իր համար անհասկանալի է ԱՄՆ-ի կողմից վրացական բանակի և Լուգարի լաբորատորիայի ֆինանսավորման դադարեցումը։

«Միացյալ Նահանգների խիստ արձագանքը սպասելի էր, չգիտեմ՝ ղեկավարությանը այն զարմացե՞լ է, թե՞ ոչ, երևի պետք է չզարմանային... Ցավում եմ, որպես Վրաստանի նախագահ... Ես միայն հասկանում եմ երկու բան, մնացած ամեն ինչ պետք է ընդունել և շտկել։ Ես չեմ հասկանում մեր բանակի համար նախատեսած բյուջեի սահմանափակումը և չեմ հասկանում Լուգարի լաբորատորիայի ֆինանսավորման կրճատումը, եթե դա իսկապես այդպես է», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Զուրաբիշվիլին:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հուլիսի 31-ին հայտարարել է, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման պատճառով ԱՄՆ-ը դադարեցնում է Վրաստանին ֆինանսական օգնության հատկացման ծրագրերը։

Placeholder
Վրաստանի նախագահը զարմացած է, որ ԱՄՆ-ը դադարեցրել է բանակին տրվող ֆինանսական օգնությունը