Շոյգու. Ռուսաստանն աջակցում է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը
Քաղաքական
16:39 06/08/2024
Աշխարհ

Շոյգու. Ռուսաստանն աջակցում է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը

Ռուսաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այդ մասին Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Նրա խոսքերին անդրադարձել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակին, «3+3» ձևաչափով համագործակցության հեռանկարներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ գործընթացներին վերաբերող հարցեր։

Շոյգուն ընդգծել է տարածաշրջանային անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցության հաջող զարգացման փաստը։

Placeholder
Շոյգու. Ռուսաստանն աջակցում է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը