Բելառուսի և Ադրբեջանի զինվորականները քննարկում են զինամթերքի պահպանման անվտանգության հարցերը
Քաղաքական
22:45 06/08/2024
Տարածաշրջան

Բելառուսի և Ադրբեջանի զինվորականները քննարկում են զինամթերքի պահպանման անվտանգության հարցերը

Բելառուսի և Ադրբեջանի զինված ուժերի համապատասխան մարմինների ներկայացուցիչները քննարկում են զինամթերքի պահպանման անվտանգության հարցրեը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Վալերի Ռեվենկոն։

«Օգոստոսի 6-ից 8-ը Բաքվում տեղի է ունենում Բելառուսի Հանրապետության զինված ուժերի և ԱՀ ՊՆ ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը՝ կապված ռազմամթերքի պահեստավորման անվտանգության հետ»,- X- ալիքում գրել է նա:

Օգոստոսի սկզբին Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը հայտարարել էր, որ Մինսկը անվտանգության ոլորտում «ակտիվորեն համագործակցում է» Բաքվի հետ։

Placeholder