Իրանը կարող է Իսրայելի վրա հարձակվել հրեական սգո օրը
Քաղաքական
21:36 06/08/2024
Աշխարհ

Իրանը կարող է Իսրայելի վրա հարձակվել հրեական սգո օրը

Իրանը ծրագրում է հարձակում Իսրայելի վրա Tisha B’Av-ի՝ հրեական սգի օրը: «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Sky News Arabia-ն՝ հղում անելով արևմտյան հետախուզության տվյալներին։

«Ապացույցներ կան, որ Իրանը ծրագրում է հարձակվել Իսրայելի վրա Tisha B’Av-ի օրը, որը սկսվում է օգոստոսի 12-ին և ավարտվում օգոստոսի 13-ին», -նշում է լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրները։

Ըստ ԶԼՄ-ի՝ հարձակումը կհամակարգվի շիական «Հեզբոլլահ» շարժման հետ։ Այդ օրը հրեաները սգում են Առաջին և Երկրորդ տաճարների ավերումը և ավանդաբար պահում են ծոմն ու սուգը:

Placeholder