ՌԴ-ՆԱՏՕ կալանավորների փոխանակման մասին տեղեկատվության Էմբարգոն խախտելու համար լրագրող է ազատվել աշխատանքից. WP
Քաղաքական
13:12 06/08/2024
Աշխարհ

ՌԴ-ՆԱՏՕ կալանավորների փոխանակման մասին տեղեկատվության Էմբարգոն խախտելու համար լրագրող է ազատվել աշխատանքից. WP

Bloomberg-ը աշխատանքից ազատել է առնվազն մեկ լրագրողի` բանտարկյալների փոխանակման գործարքի մասին լուրերի էմբարգոն խախտելու համար։ Այդ մասին հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Մինչ այդ New York Times-ը հայտնել էր, որ Bloomberg գործակալությունը կարգապահական պատասխանատվության է ենթարկել նրանց, ովքեր խախտել են բանտարկյալների փոխանակման գործարքի մասին լուրերի էմբարգոն և ներողություն խնդրել մասնակիցներից:

«Առնվազն մեկ մարդ՝ Սպիտակ տան ավագ լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը, որը նյութի գլխավոր հեղինակն էր, այլևս ընկերությունում չի աշխատում»,-գրում է թերթը։

Ջեյքոբսը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ հոդվածի վրա աշխատել է խմբագիրների հետ։

«Ես երբեք չեմ արել որևէ բան, որը չի համապատասխանում վարչակազմի էմբարգոյին կամ որևէ մեկին վտանգի տակ է դնում», -ասել է նա: Ջեյքոբսը հավելել է, որ լրագրողները չեն վերջնական որոշում կայացնում, թե երբ է հրապարակվում նյութը և ինչպիսին պետք է լինի նրա վերնագիրը։

 New York Magazine-ը, վկայակոչելով մի շարք աղբյուրների,, այդ թվում՝ Wall Street Journal-ին և այլ լրատվամիջոցների, հայտնում է, որ Bloomberg գործակալությունից  դժգոհությունն ու զայրույթը առաջացրել է այն բանից հետո, երբ ՌԴ կալանավորված քաղաքացիների հետ ամերիկացիներ Փոլ Ուելանի և Էվան Գերշկովիչի փոխանակման մասին նյութերի վաղաժամ հրապարակվեցին։
 

Placeholder
ՌԴ-ՆԱՏՕ կալանավորների փոխանակման մասին տեղեկատվության Էմբարգոն խախտելու համար լրագրող է ազատվել աշխատանքից. WP