Իրանը նախազգուշացրել է հարձակման իր մտադրության մասին. Իսրայելի արտգործնախարար
Քաղաքական
21:30 05/08/2024
Հայաստան

Իրանը նախազգուշացրել է հարձակման իր մտադրության մասին. Իսրայելի արտգործնախարար

Իրանի իշխանությունները Հունգարիայի միջոցով Իսրայելին զգուշացրել են հարվածներ հասցնելու մտադրության մասին։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, գրել է Jerusalem Post թերթը՝ վկայակոչելով հրեական պետության արտաքին գործերի նախարար Իսրայել Կացին։

«Իրանը հայտնել է, որ մտադիր է հարձակվել Իսրայելի վրա: Աշխարհը պետք է գին պահանջի Իրանից ցանկացած ագրեսիվ գործողության համար»,-ասել է նա:

Ըստ լրատվամիջոցների՝ Թեհրանը Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի միջոցով նախազգուշացում է փոխանցել Թել Ավիվին։ Նա իր հերթին ուղիղ զանգահարել է Կացին և հայտնել, որ այս տեղեկությունը ստացել է Իրանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Ալի Բաղերիից։

Placeholder
Իրանը նախազգուշացրել է հարձակման իր մտադրության մասին. Իսրայելի արտգործնախարար