Շախմատիստուհին փորձել է սնդիկով թունավորել մրցակցին
Աշխարհում
17:41 07/08/2024
Աշխարհ

Շախմատիստուհին փորձել է սնդիկով թունավորել մրցակցին

Դաղստանում ընթացող շախմատի առաջնության մասնակիցը փորձել է ազատվել մրցակցից և սնդիկ է լցրել նրա տախտակի վրա։ Այս մասին օգոստոսի 7-ին հայտնել է հանրապետության սպորտի նախարարությունը։

«Համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ Դաղստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարարության կողմից Դաղստանի Հանրապետության շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ անցկացված Դաղստանի դասական շախմատի առաջնության մասնակիցներից մեկը՝ այս մրցումների կրկնակի հաղթող Մախաչկալայից Ամինա Աբակարովան անհայտ նյութով մշակել է սեղանը որի վրա պետք է խաղար նրա մրցակցի՝ ոչ պակաս տիտղոսակիր Եվրոպայի չեմպիոն Ումայգանատ Օսմանովան, հետագայում պարզվել է, որ այն սնդիկի միացություններ է,»,-նշել է հանրապետության սպորտի նախարար Սաժիդ Սաժիդովը։

Նա հայտարարել է, որ Օսմանովան վատացել է խաղի ընթացքում և բժշկական օգնության կարիք զգացել։

RT-ի հետ զրույցում տուժած մարզուհին խոսել է իր առողջության մասին. «Ես դեռ վատ եմ զգում: Առաջին րոպեներին օդի պակաս զգացի ու բերանիս երկաթի համ: Եվս մեկ աղջիկ է թունավորվել, կազմակերպիչներից մեկն  էլ առավոտյան պետք է ընտանիքի հետ թռչեր Սոչի, սակայն նա վատ է զգացել ու չի թռչել։

«Ես պետք է մոտ հինգ ժամ անցկացնեի այս տախտակի մոտ, չգիտեմ, թե ինչ կլիներ ինձ հետ, եթե այն ավելի վաղ չտեսնեի», - նշել է Ումայգանատ Օսմանովան:

Placeholder
Շախմատիստուհին փորձել է սնդիկով թունավորել մրցակցին