«Ժողովուրդ». Ինչու է Պետրոս Պետոյանն իր բիզնեսը 5 տարով հավատարմագրային կառավարման հանձնել պետգնումների մագնատին
Օրվա մամուլ
09:07 07/08/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչու է Պետրոս Պետոյանն իր բիզնեսը 5 տարով հավատարմագրային կառավարման հանձնել պետգնումների մագնատին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Պետոյանն իր բիզնեսը 5 տարով հավատարմագրային կառավարման է հանձնել պետգնումների մագնատին։ Միայն այս փաստը բավական է` որպես ապացույց դիտարկելու Կենտրոնի թաղապետ Պետրոս Պետոյանի և «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ի միջև առկա, նվազագույնը` փոխկապակցվածությունը։

Վերոնշյալ ընկերությունն այնչափ ահռելի գումարների մրցույթներ է «շահել», որ նույնիսկ իշխանամետ մամուլն է բարձրաձայնում ակնհայտորեն կոռուպցիոն ռիսկեր պարունակող մի քանի միլիարդ դրամ հանրագումարով մրցույթների փաստը։

Դրանք հիմնականում եղել են «մեկ անձից» գնումներ, որոնք թույլատրելի են բացառապես անհետաձգելի` բնական աղետների կամ նման էքստրեմալ իրավիճակներով զուգակցված լինելու դեպքերում։

Բայց Նիկոլ Փաշինյանի օրոք գնումների մեծ մասը իրականացվում է մեկ անձից, երբ դրանք ամենևին էլ անհետաձգելի գործեր չեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder