Արամ Երիցյանին կրկին ձերբակալել են
Իրավունք
09:30 07/08/2024
Հայաստան

Արամ Երիցյանին կրկին ձերբակալել են

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգում է, որ  եղբորը՝ Արամին կրկին ձերբակալել են։

«Դատարան ներկայացնելու նպատակով։ Կրկին քննարկվելու է խափանման միջոցի հարցը»,-մանրամասնել է Ռոման Երիցյանը։

Ավելի վաղ արացախցի փաստաբանն ահազանգել էր, որ պարեկային ծառայության աշխատակիցները բռնության են ենթարկել եղբորը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, արցունքաբեր գազ են փչել եղբոր աչքերին։

ՆԳՆ-ից ի պատասխան հայտնել էին՝ անձը ծեծի չի ենթարկվել, նա չունի որևէ կոտրվածք։ Սրան ի պատասխան Ռոմեն Երիցյանը հրապարակեց տեսանյութ։

Արամ Երիցյանը ձերբակալվել էր, ինչից հետո նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։  Օգոստոսի 5-ին կայացած նիստում դատավոր Նելլի Բաղդասարյանը մերժել էր Երիցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, իսկ ձերբակալումը  ճանաչվել էր ոչ իրավաչափ։

Placeholder
Արամ Երիցյանին կրկին ձերբակալել են