Նոր բիոմետրիկ անձնագերերը նախատեսված է տրամադրել 2026 թվականի մարտից. Արփինե Սարգսյան
Իրավունք
11:28 08/08/2024
Հայաստան

Նոր բիոմետրիկ անձնագերերը նախատեսված է տրամադրել 2026 թվականի մարտից. Արփինե Սարգսյան

«Որակավորման պահանջների համապատասխանության փուլը որի շրջանակներում ունեցել ենք միջազգային 5 առաջատար ընկերությունների հայտավորումներ, որոնք բիոմետրիկ անձնագրերի, նույնականացման քարտերի օգրագործման համակարգի ոլորտում ունեն բավական հարուստ փորձառություն»,- կառավարության նիստում հայտնեց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ որակավորման փուլում դուրս են բերվել այն ընկերությանը, որը ծայրից ծայր ձևաչաքով իրականացրել է նույնականացման բիոմետըրիկ համակարգի ներդնում։
Հայտնելով, որ 5 ընկերություններից որոկավորվել են 3 արտասահմանյան ընկերություն՝ երկու գերմանական և մեկ ֆրևանսիական՝ Արփինե Սրագսյանն ասաց, որ առաջին փուլում հանրայնացրել են երեք հայտատուների տվյալները։

Նա տեղեկացրեց, որ ներկայում բանակցությունների փուլն է և իրենց կողմից կա առաջարկ երկարաձգել խնդիրների և առաջարկների քննարկման փուլը, որպեսզի ՆԳՆ առաջարկի հարցումը ձևակերպի շատ ավելի գրագետ և վերջնական, որովհետև այն գործընթացի ամենակարևոր փուլն է, որտեղ սխալվելու հավանականություն չեն ունենալու։

Սարգսյանը նշեց, որ քննարկվում է, թե որտեղ պետք է մատուցվի ծառայությունը, և տեղադրվի սերվերը, ինչպես նաև քննարկվում է նաև հավելյալ արժեքի դեպքում ՀՀ քաղաքացիներին հավելյալ ծատայություներ մատուցվեն եթե նրանք կցանկանա սեղմ ժամկետում ստանալ անձնագրերը և քննարկվում է Հայաստանում առնվազն մեկ 24/7 գրաֆիկով աշխատող գրասենյակ ունենալու հարցը։

Փոխնախարարը նշեց, որ սեպտեմբերի վերջին առաջարկի հարցում կլինի, որը կհրապարակվի, և երեք ընկերությունները իրենց առաջարկները կներկայացննե մինչը ընթացիկ տարվա ավարտը, հաղթողը ոկորշվի հաջորդ տարվա մարտին, իսկ ծառայությունների մատուցման մեկնարկը նախատեսված է 2026 թվականի մարտին։

«2026 թվականի մարտին պատրաստ լինելու դեպքում միանգամից կտա ծառայությունների մատուցման մեկնարկը, բայց ուղում եմ, որ զգուշավորությամբ վերաբերվենք այս բոլոր ժամկետներին»,-ասաց Սարգսյանը, նկատելով, որ մրցույթի փուլում հնարավոր են բողոքարկումներ։
 

Placeholder
Նոր բիոմետրիկ անձնագերերը նախատեսված է տրամադրել 2026 թվականի մարտից. Արփինե Սարգսյան