Մալխաս Ամոյան. Արթուր Ալեքսանյանը համաշխարհային ըմբշամարտի լեգենդ է
Աշխարհում
15:07 08/08/2024
Աշխարհ

Մալխաս Ամոյան. Արթուր Ալեքսանյանը համաշխարհային ըմբշամարտի լեգենդ է

Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77 կգ) դարձել է Փարիզի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։

Մարզական լրագրող Վյաչեսլավ Աբդուսալամովի հետ հարցազրույցում Ամոյանն ասել է, որ իր հաղթանակը նվիրել է եզդի և հայ ժողովուրդներին։

«Ուզում էի օլիմպիական չեմպիոն դառնալ, բայց ինչ-որ բան պարզապես պակասում էր։ Պատրաստվելու ենք հաջորդ Օլիմպիական խաղերին»,-ասել է նա։

Մալխաս Ամոյանն ուրախ է, որ թիմին բրոնզ բերեց, բայց վստահ է, որ պետք է ուսումնասիրեն սեփական սխալները և շարունակեն աշխատել իրենց վրա։

«Փառք Աստծո, մեդալ կա, դեռ պետք է աշխատենք, աշխատենք մեր սխալների վրա»,- ընդգծեց Ամոյանը։

Անդրադառնալով Օլիմպիական խաղերի եզրափակչում Արթուր Ալեքսանյանի պարտությանը, Ամոյանն ասաց. «Արթուրը համաշխարհային ըմբշամարտի լեգենդ է, շատ էինք ուզում, որ նա դառնա օլիմպիական կրկնակի չեմպիոն, բայց չստացվեց։ Տա Աստված, որ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը (հայ ազատ ոճի ըմբշամարտի առաջատարներ) ոսկի վերցնեն»։

Փարիզում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի (մինչև 97 կգ) եզրափակիչում Ալեքսանյանը նախօրեին 4։1 հաշվով պարտվել էր իրանցի Մոհամմադհադի Սարավիին՝ դառնալով Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր։

Արթուր Ալեքսանյանը Ռիո-2016-ի ոսկե մեդալակիր է, Տոկիո-2020-ի արծաթե, Լոնդոն-2012-ի բրոնզե մեդալակիր, ինչպես նաև աշխարհի քառակի չեմպիոն (2014, 2015, 2017, 2022) և Եվրոպայի յոթակի չեմպիոն: 2012, 2013, 2014, 2018, 2020, 2023, 2024):
 

Placeholder
Մալխաս Ամոյան. Արթուր Ալեքսանյանը համաշխարհային ըմբշամարտի լեգենդ է