Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանը որևէ երկրի պահանջով չի փոխում իր Սահմանադրությունը. Գևորգ Պապոյան
«Մենք մեր օրակարգն ունենք և բանակցությւոնները շարունակվում են»,- կառավարության շենքի դիմաց հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի օգնականի՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին հայտարարությունը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ ԱԳՆ-ն արդեն արձագանքել է այդ հայտարարությանը, որի հետ ինքը համաձայն է։
«Հայաստանի Հանրապետությունը իր սահմանադրությունը կարող է փոխել այն ժամանակ երբ Հայաստանի քաղաքացիները՝ սահմանադիրները, այդպես կորոշեն։ ՀՀ-ն որևէ երկրի պահանջով չի փոխում իր Սահմանադրությունը, փոխել-չփոխելը իր ներքին գործն է»,- հայտարարեց Պապոյանը։