Ռուսաստանին օգնելու համար ցանկանում եք ներգրավել ղազախների՞ն, թե՞ հայերին. Զատուլինին բարկացրել է լրագրողի հարցը
Քաղաքական
16:11 08/08/2024
Տարածաշրջան

Ռուսաստանին օգնելու համար ցանկանում եք ներգրավել ղազախների՞ն, թե՞ հայերին. Զատուլինին բարկացրել է լրագրողի հարցը

Ռուսաստանը մտադիր չէ օգնություն խնդրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) իր գործընկերներից Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո։ Այդ մասին «Գազետա ռու»-ին ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Ոչ, պետությունը չի դիմելու։ Զարմանալի կլիներ, եթե Ռուսաստանը, որը ՀԱՊԿ-ի հիմնական երկիրն է, ինչ-որ մեկից օգնություն խնդրեր սեփական տարածքում։ Ու՞մ եք պատրաստվում ներգրավել Ռուսաստանին Կուրսկի մարզում օգնելու համար։ Ցանկանու՞մ եք ներգրավել ղազախներին, թե՞ հայերին։ Ո՞ւմ։ Դուք ինչ –որ հիմար հարցեր եք տալիս», - ասաց Զատուլինը:

Կուրսկի շրջանում մարտերը թեժացել են օգոստոսի 6-ի առավոտյան։ Ուկրաինայի Զինված ուժերը հատել են Ռուսաստանի սահմանը և մտել տարածաշրջանի տարածք։ Արդեն երրորդ օրն է, ինչ այնտեղ մարտեր են։

Օգոստոսի 7-ին ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ «գործողությունը կավարտվի հակառակորդին ջախջախելով և պետական սահման հասնելով»։
 

Placeholder
Ռուսաստանին օգնելու համար ցանկանում եք ներգրավել ղազախների՞ն, թե՞ հայերին. Զատուլինին բարկացրել է լրագրողի հարցը